Sport24.ru-ն հայտնում է, որ Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երևանի «Արարատը»։
51-ամյա մասնագետը ճանաչված է Ռուսաստանում։ Նա աշխատել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, մարզել է «Ուֆան», իսկ վերջին աշխատավայրը եղել է Մոսկվայի «Տորպեոդոն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերից երևանյան թիմի մարզչական ղեկին է ուկրաինացի Վադիմ Լազորենկոն։
Բարձրագույն խմբի 15 տուրից հետո «Արարատը» 4-րդ հորիզոնականում է։