Ի պատիվ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի, Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) նախատեսում է արձան կանգնեցնել:
Արգենտինացի հարձակվողի արձանը ցանկանում են տեղադրել Լաս Ռոսաս քաղաքում, որը գտնվում է Մադրիդի նահանգում: Այն տեղակայված կլինի Ալֆրեդո Դի Ստեֆանոյի, Պելեի և Դիեգո Մարադոնայի արձանների կողքին:
Անցած երկուշաբթի օրը Լիոնել Մեսսին ստացավ իր վեցերորդ «Ոսկե գնդակը», սա ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդ է այդ մրցանակների քանակով: