Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Ալաշկերտին». տանտերերը պարտվել են 2:4 հաշվով:
15-րդ րոպեին Բուդնիկը բացել է հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Գլիշիչը գրավել է նախկին թիմի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: 47-րդ րոպեին Տանկովն առաջ է մղել ալաշկերտիցներին, 3 րոպե անց Ազոկարը հավասարեցրել է հաշիվը:
54-րդ րոպեին Գլիշիչը դուբլ է ձևակերպել: Հանդիպման վերջնամասում էլ Էդուարդ Ավագյանը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 2:4:
Այս հաղթանակից հետո Արմեն Ադամյանի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո 19 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական, Իլշատ Ֆայզուլինի թիմն էլ 12 միավորով մնում է 8-րդ տեղում:
Ամբողջական հանդիպումը