«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը արձագանքել է «Բրյուգեի» հետ ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի խաղի արդյունքին (2-2): Նա հրապարակել է մադրիդցիների նախկին դարպասապահ Կեյլոր Նավասի ժպտացող լուսանկարը:
Նավասը «Ռեալի» հիմնական կազմում տեղը կորցրեց 2018-ին Կուրտուայի գալուց հետո: Անցած ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ:
Կուրտուան «Բրյուգեի» հետ խաղի առաջին կեսում 2 գոլ բաց թողեց ու սուլոցների արժանացավ երկրպագուների կողմից: Ընդմիջմանը նա փոխարինվեց: Ավելի ուշ պարզ դարձավ, որ բելգիացին առողջական խնդիրներ ուներ ու անգամ չի կարողացել ինքնուրույն վարել մեքենան: