«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին խոսել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի մասին։
«Նրա հետ խաղալը իմ երազանքն էր։ Երբ ես փոքր էի, նայում էի նրա խաղերը հեռուստացույցով ու չէի կարող պատկերացնել, որ խաղալու եմ նրա հետ։ Ես շնորհակալ եմ նրան։ Նա ինձ շատ խորհուրդներ է տալիս, աջակցում է, որպեսզի ես աճեմ։
Ես մոտ եմ վերադառնալուն (նոյեմբերի սկզբին Ֆատին վնասվածք էր ստացել/խմբ․)։ Ես կվերադառնամ դաշտ ու ողջ ուժերս կներդնեմ, որպեսզի օգնեմ թիմին»,-Ֆատիի խոսքն է մեջբերում Tuttosport-ը։