Հոլանդիայի Էրեդիվիզիի 17-րդ տուրի խաղում «Ֆեյենորդը» ընդունեց ՊՍՎ-ին և հաղթեց 3-1 հաշվով:
Ռոտերդամցիներից հեթ-տրիկ ձևակերպեց Ստեֆան Բերգեյսը: «Էյնդհովենից» հեղինակության գոլի հեղինակը դարձավ ուրուգվայցի Գաստոն Պերեյրոն:
Էրեդիվիզիի մրցաշարային աղյուսակում «Ֆեյենորդը» (28 միավոր) հինգերորդն է, իսկ ՊՍՎ-ն (31) զբաղեցնում է չորրորդ տեղը: