«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան ռիսկի է դիմում բաց թողնել Պրեմիեր լիգայի 12-րդ «Ֆուլհեմի» դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է express.co.uk-ը:
Հաղորդվում է, որ պորտուգալացին ծնկի վնասվածք է ստացել: Այս տեղեկությունը նախախաղային մամուլի ասուլիսում հաստատել է նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետը չի բացառել, որ Ժոտան կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում առաջիկա խաղի համար: