Հարձակվող Լամին Դիաբին բացատրել է՝ ինչու է գողացել թիմակից Կասպեր Դոլբերգի՝ 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը։ Այդ միջադեպի արդյունքում «Նիսը» խզեց պայմանագիրը 18-ամյա ֆուտբոլիստի հետ․
«Ես դա արել եմ ոչ թե ագահության, այլ հիասթափության և նախանձի պատճառով։ Ես ընդամենը 18 տարեկան եմ, բայց դա արդարացում չէ։ Իմ բարդ իրավիճակը հակադրվում էր Դոլբերգի հաջողությանը։ Ես նրա ժամացույցը վերցրի առանց պատճառի, գուցե՝ խանդի պատճառով։ Փոխանակ պայքարեմ դաշտում տեղ ունենալու համար՝ վախկոտ քայլ կատարեցի։ Հիմա ես հեռանում եմ մի թիմից, որտեղ միշտ ցանկացել եմ հաջողության հասնել ու աճել։
Սա ամենամեծ պատիժն է ինձ համար»,- գրել է Դիաբին Թվիթերում։
Սեպտեմբերին ֆրանսիական թիմի հանդերձարանից անհետացել էր հարձակվող Կասպեր Դոլբերգի թանկարժեք ժամացույցը։ Գողության մեջ կասկածվում էր Դիաբին ու որոշ ժամանակ անց 18-ամյա ֆուտբոլիստը խոստովանեց իր մեղքը՝ ակումբի մարզաբազա ժամանելով իր փաստաբանների հետ ու ներողություն խնդրելով գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրայից։
Լամինայի հաջորդ ակումբը կլինի «Փարիզը», որը Լիգա 2-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում։