Ամերիկայի շախմատի ակադեմիան կայծակնային շախմատի բարեգործական մրցաշար է անցկացնելու, որի նպատակն է օգնել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին:
Նվիրաբերված գումարի նվազագույն չափը 25 դոլար է: Գրանցվելու համար պետք է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մասնակիցների հետ խաղալու են հայ գրոսմայստերներ Մարիա Գևորգյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթև Աբրահամյանն ու Սամուել Սևյանը: Առցանց մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 20-ին chess.com կայքում:
1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին անվճար դասընթացներ են սպասվում Վլադիմիր Հակոբյանի, Մելիքսեթ Խաչիյանի ու Տաթեւ Աբրահամյանի հետ:
«Նրանք, ովքեր 100 դոլարից ավել գումար կհանգանակեն, ինձ հետ 1 ժամ դաս անելու հնարավորություն կստանան»,-Facebook-ի իր էջում հայտնել է Աբրահամյանը: