ՊՍժ-ն հայտարարել է թիմի կիսապաշտպան Խեսեի հետ պայմանագիրը խզելու մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ այն խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականին էր Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել ՊՍԺ: Այդ ընթացքում նա 18 հանդիպում անցկացրեց փարիզյան ակումբի կազմում:
Le Paris Saint-Germain et @JeseRodriguez10 se sont mis d’accord pour résilier le contrat du joueur, qui arrivait à expiration le 30 juin 2021.
— Paris Saint-Germain (@PSG_inside) December 6, 2020
Հավելենք, որ այս տարիների ընթացքում Խեսեն վարձավճարով հանդես եկավ ՝ «Լաս Պալմասում», «Բետիսում», «Սթուք Սիթիիում» և «Սպորտինգում»: