Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում C խմբում ընդգրկված «Մանչեսթեր Սիթին» տանը կընդունի Զագրեբի «Դինամոյին»: Երկու թիմերն էլ առաջին տուրում հաղթանակ են տարել և 3-ական միավորով զբաղեցնում են առաջին և 2-րդ հորիզոնականները: Խմբում միանձնյա առաջատար դառնալու տեսանկյունից սկզբունքային խաղում «քաղաքայինները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով՝
«Մանչեսթեր Սիթի» – Էդերսոն, Գյունդողան, Ագուերո, Ռոդրի, Բերնարդու Սիլվա, Դավիդ Սիլվա, Մենդի, Ֆերնանդինյո, Մահրեզ, Ժոաու Կանսելու, Օտամենդի
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: