ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անցկացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը:
Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը 18:00-ն) ակտիվ է լինելու SMS քվեարկությունը: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 1041 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: