Այսօր իր ծննդյան 51-րդ տարեդարձն է նշում «Արարատի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը:
«Անկախությունից հետո հայ լավագույն դարպասապահներից մեկն այսօր նշում է իր ծննդյան 51-րդ տարեդարձը:
Շնորհավոր ծնունդդ, Հարություն Աբրահամյան»,-ասված է ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Աբրահամյանն «Արարատի» կազմում հանդես է եկել 1987 թվականից: Հենց այս ակումբում է Աբրահամյանը նվաճել բոլոր հնարավոր ազգային մրցանակները՝ առաջնություններում և գավաթի խաղարկություններում։
1993 և 1995 թվականներին Աբրահամյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն դարպասապահ:
Անկախությունից հետո հայ լավագույն դարպասապահներից մեկն այսօր նշում է իր ծննդյան 5️⃣1️⃣-րդ տարեդարձը ⚽🥅
Շնորհավոր ծնունդդ, Հարություն Աբրահամյան 🎁🎂
Posted by Football Federation of Armenia on Thursday, 3 December 2020