«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի «հողը երերում է»:
Daily Mail-ը հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո, ըստ ամենայնի, իսպանացի մասնագետը կհեռանա մանչեսթերյան թիմից:
Ըստ պարբերականի` «քաղաքայինների» ղեկավարությունը դիտարկում է Գվարդիոլային Մաուրիսիո Պոչետինոյով փոխարինելու տարբերակը:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: