Konami վիդեո խաղեր արտադրող ընկերության պաշտոնական կայքը հայտարարվել է նոր՝ eFootball PES 2020 LITE խաղի դուրս գալու մասին:
«PES 2020-ում մենք հաշվի ենք առել մասնագետների կարծիքը, որպեսզի նույնիսկ ամենաբարդ ֆուտբոլային մասնագետները չկարողանան բաց գտնել դաշտում՝ որևէ գործողություն կատարելիս:
Մասնավորապես, մասնագետները սերտորեն համագործակցել է կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ`դաշտը տեսնելու, ֆուտբոլիստների տեխնիկայի, դրիբլինգի և այլ հարցերի հետ կապված :
Բացի այդ, ավելացվել են գնդակը առաջին հպումով վարելու մի քանի նոր տեխնիկա, ինչը թույլ է տալիս վերահսկել այն՝ ընտրված խաղային ոճին համապատասխան: Այսպիսի լայն գործիքների շնորհիվ այժմ կարող եք ազատորեն ընտրել խաղաոճը:
Գործընկեր ակումբների բոլոր տնային մարզադաշտերը վերարտադրվել են անհավատալի իսկությամբ: Բարելավումներ են արվել ամենուր, ներառյալ թունելներում, որոնց միջոցով խաղացողները մտնում են դաշտ:
Բացի այդ, վերջերս կատարվել է խաղացողների եռաչափ սկանավորում», – ասվում է խաղի նկարագրության մեջ: