«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիայից» կրած պարտության մասին (1:3).
«Լավ ու կարևոր խաղ էր ինձ համար, բայց ես չեմ ցանկանում բարձրաձայնել այն հետևությունները, որ անում եմ: Ինձ համար շատ արժեքավոր ինֆորմացիա եմ հավաքել: Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, և սա լավագույն ստուգումն էր մեզ համար:
Կնախընտրեի հաղթել կամ ոչ-ոքի խաղալ: Կամ էլ՝ Սոնը վերջնամասում գոլ խփեր ու մենք պարտվեինք 2:3, ոչ թե 1:3: Չէին ցանկանում, որ բացասական արդյունքը մեզ վրա ստվեր նետեր: Կարծում եմ՝ այսօր կարելի է լավը խոսել մեր մի շարք տղաների մասին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: