«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատմել է, թե ինչու է որոշել գլխավորել իտալական ակումբը: Հիշեցնենք՝ ավելի վաղ այդ պաշտոնը ստանձնում էր Կառլո Անչելոտին:
«Ընտրել եմ «Նապոլին», քանի որ սա մեծ ակումբ է՝ հրաշալի նախագահով, հիանալի ֆուտբոլիստներվ և անձնակազմով: Ընտրություն կատարելը հեշտ էր, ես միանգամից համաձայնեցի:
Շատ քիչ ենք խոսել գումարների մասին: Գուցե, չպետք է շատ քննարկեմ իմիջային իրավունքները, քանի որ ես տգեղ եմ, մորուքով և որոշ չափով արդեն սպիտակած մազերով»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Նապոլին», իր ակտիվում ունենալով 21 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: