2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն 2025 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նա թիմը կղեկավարի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կատակով արձագանքել է իր նախկին խաղընկերոջ նշանակմանը․
«Ես նրան չեմ գրել, այլ զանգել եմ։ Ասացի. «Ինչի՞ս ես նման։ Օծանելիք ես ցողել, մազերդ գելով ձևավորել ու արդեն գնում ես աշխարհի առաջնություն, մինչդեռ ես այստեղ խրամատներում եմ»։




























































