Լոնդոնի «Արսենալի» շոտլանդացի պաշտպան Կիրան Տիրնին դուրս է մնացել շարքից երեք շաբաթով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (3-1) Տիրնին դուրս էր գցել ուսը։ Ինչպես տեղեկացնում է Goal-ը, Տիրնիի ապաքինման համար երկու ամիս կպահանջվի։
22-ամյա Տիրնին 2019-ի ամռանն է «Արսենալ» տեղափոխվել «Սելթիկից»։