Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն արձագանքել է Դիեգո Մարադոնայի մահվան լուրին:
«Վստահ եմ ՝ մի օր միասին գնդակ կգլորենք երկնքում»,-Աշխարհի եռակի չեմպիոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված:
Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: