Չեմպիոնների լիգայի G խմբում կայացավ վերջին` 6-րդ տուրը:
«Լիոնը» հյուրընկալել էր «Լայպցիգին» և 0:2 հաշվով պարտվելուց հետո հավասարեցրեց հաշիվը: Օուարը շատ գեղեցիկ գոլով կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 82-րդ րոպեին Դեպայը խփել է անչափ կարևոր գոլը:
«Բենֆիկան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը:
Այսպսով, «Լայպցիգը» 11 միավորով առաջին տեղն է գրավում, իսկ «Լիոնը» այս ոչ-ոքիի շնորհիվ 8 միավորով բարձրանում է 2-րդ տեղ, «Բենֆիկան», որն ունի 7 միավոր, հանդես կգա ԵԼ-ում, իսկ նույնքան միավոր ունեցող «Զենիթը» եզրափակեց քառյակը: