«Ինտերը» շարունակում է պահպանել հետաքրքրությունը «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուի տրանսֆերի նկատմամբ:
Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «ներաձուրիները» ձմռանը կհամաձայնեցնեն տրանսֆերը: Ինքը՝ Ժիրուն է ցանկանում լքել Լոնդոնը՝ ԵՎՐՈ-2020-ից առաջ կայուն խաղային պրակտիկա ունենալու համար:
«Չելսին» ևս դեմ չէ Ժիրուն բաց թողնել: