Լեգենդար ռեսթլեր Դուեյն Ջոնսոնը հայտարարել է WWE վերադառնալու մասին։ Քամբեքը տեղի կունենա ամերիկյան հեռուստատեսությամբ՝ SmackDown-ի ուղիղ եթերում։
Ջոնսոնը հայտարարել է իր քամբեքի մասին՝ Twitter-ում անցյալի վերաբերյալ տեսանյութ հրապարակելով։ Այս պահին հոլովակը հավաքել է գրեթե մեկ միլիոն դիտում։
Վերջին մենամարտը Ջոնսոնն անցկացրել է 2016 թվականին։ Այդ ժամանակ նա սահմանել էր ռեկորդ՝ հաղթելով մրցակցին ընդամենը վեց վայրկյանում։ Այդ ժամանակից ի վեր Դուեյնը կենտրոնացել է կինոարդյունաբերության վրա, իսկ 2019-ի օգոստոսին հայտարարել է ռեսթլերի կարիերան ավարտելու մասին։