«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը դեռևս չի ապաքինվել կորոնավիրուսից։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի, որ բելգիացի ֆուտբոլիստը պատրաստ կլինի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում կայանալիք խաղին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսը հաղթահարել է Կազեմիրոն։
Էդեր Միլիտաոն նույնպես դեռևս չի ապաքինվել կորոնավիրուսից։