Բրազիլիայի Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ֆլամենգոն» արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվեց «Սանթոսին»՝ 4:0 հաշվով:
Նավահանգստային քաղաքի ակումբի կազմում դուբլ ձևակերպեց ուրուգվայցի կիսապաշտպան Կարլոս Սանչեսը: Մեկական անգամ աչքի ընկան նաև Մարինյոն և Սաշան:
Այս հանդիպումից հետո «Սանթոսը» վաստակեց 74 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում: