ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված՝ երկշաբաթյա դադար է հայտարարված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Այս ընթացքում «Ուրարտուն» նախատեսում է ստուգողական հանդիպում անցկացնել։ Արդեն հստակ է, որ նոյեմբերի 12-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը սեփական մարզաբազայում կմրցի «Սևանի» հետ։ Այդ խաղը կմեկնարկի 15։00-ին։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ այս ընթացքում հնարավոր են այլ ստուգողական հանդիպումներ ևս, որոնց մասին կտեղեկացվեն հստակեցվելուն պես։