Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Բենֆիկան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Բոավիշտային» խոշոր` 1:4 հաշվով:
Հանդիպման հերոսը դարձավ Կարլոս Վինիցիուսը, ով ձևակերպեց դուբլ այս խաղում և իր թիմակից Պիցցիի հետ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների մրցավազքը`9 գոլով:
Այս հաղթանակից հետո «Բենֆիկան» ունի 36 միավոր և գլխավորում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բոավիշտան» 18 միավորով 6-րդն է: