ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ակումբից հեռացվելու եզրին է: Այս մասին գրում է express.co.uk-ը:
Ինչպես հաղորդվում է՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը կարող է նորվեգացուն հեռացնել, եթե վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» զիջի «Էվերթոնին»:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը Մաուրիսիո Պոչետինոն է: Ավելի վաղ այս շաբաթ արգենտինացի մասնագետը Sky Sports-ի եթերում աշխատանքի վերադառնալու պատրաստակամություն էր հայտնել: