The Telegraph-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 3 խաղ ժամանակ է տվել թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ իրավիճակը շտկելու համար:
Աղբյուրները հայտնում են, որ եթե 48-ամյա մասնագետը շարունակի վատ արդյունքներ գրանցել, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուրը հայտնում է, որ ակումբը սկսել է բանակցություններն այլ մարզիչների հետ, իսկ Սուլշերին տված ժամանակահատվածը նոր մարզչի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար է:
«Յունայթեդին» առաջիկայում ծանր խաղեր են սպասվում՝ «Տոտենհեմի», «Ատալանտայի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է:
ԱՊԼ-ում այս պահին «Յունայթեդը» 14 միավորով 7-րդ տեղում է: