The Telegraph-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հետ:
Հաղորդվում է, որ ակումբը նախատեսում է ևս 3 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է մյուս տարի: Նախատեսվում է նաև տրանսֆերների համար մեծ գումար տրամադրել: Թիմը պաշտպանի, հարձակվողի ու կենտրոնական կիսապաշտպանի կարիք ունի:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում «Յունայթեդը» գրավեց երկրորդ հորիզոնականը՝ 38 խաղում վաստակելով 74 միավոր, իսկ Եվրոպա Լիգայի եզրափակչում Սուլշերի թիմը պարտվեց «Վիլյառեալին»: