Եվրոպա լիգայի 3-րդ տուրում երեկ` հոկտեմբերի 5-ին, «Ռոման» ընդունել էր «Կլուժին» ու ջախջախիչ` 5-0 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման առաջին գոլը 57-րդ վայրկյանին խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Արդյունավետ գիշեր «Ռոմայի» համար: Եվրոպա լիգայի ամենաարագ գոլը պատրաստված է Հայաստանում: Հիմա կենտրոնանում ենք կիրակի օրվա վրա»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կիրակի օրը Ա Սերիայի շրջանակում «Ռոման» կհյուրընկալվի «Ջենոային»: