Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» տանը 2-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Սա հայ ֆուտբոլիստի համար 4-րդ գոլային փոխանցումն էր այս մրցաշրջանում:
Մխիթարյանը 6 խաղից հետո իր ակտիվում ունեցած 4 գոլային փոխանցումով առաջատար է Ա Սերիայում:
Ռոբերտո Սորիանոն «Բոլոնյայից», Դրիս Մերտենսը՝ «Նապոլիից», Ռաֆայել Լեաոն՝ «Միլանից», Նիկոլո Բարելան՝ «Ինտերից», Քրիստիանո Բիրագին՝ «Ֆիորենտինայից» և Ֆեդերիկո Կյեզան՝ «Յուվենտուսից» 3-ական գոլային փոխանցում են կատարել: