Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում, B խմբի խաղում Մենխենգլադբախի «Բորուսիան» Դոնեցկում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Շախտյորի» դարպասը: Գերմանական թիմի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Պլեան: Մեկական գոլ իրենց ակտիվում գրանցեցին Բենսեբաինին ու Ստինդլը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց տանտերերի պաշտպան Բոնդարը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող խաղում Մոսկվայում մրցում էին A խմբում ընգրկված «Լոկոմոտիվն» ու «Ատլետիկոն»: 18-րդ րոպեին Խիմենեսն առաջ մղեց մադրիդյան թիմին: Տանտերերը հաշիվը հավասարեցրեցին 25-րդ րոպեին: 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Միրանչուկը: Երկրորդ խաղակեսն անցավ Սիմոնեի թիմի բացահայտ առավելությամբ: