Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում այսօր ելույթ ունեցավ Սամվել Գասպարյանը։
Սամվելը պոկում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել 178 կգ արդյունքով, իսկ հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ՝ բարձրացնելով 212 կգ ծանրաձողը, ցավեցրեց ոտքն ու մյուս երկու մոտեցումները դրա պատճառով ձախողեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Իսկ երկամարտի 309կգ արդյունով մեր ծանրորդը 5-րդ տեղը գրավեց։