Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչ մրցաշարը անցկացվում է նոկաուտ համակարգով: Համաձայն մրցաշարի կանոնադրության առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը մրցում է 4-րդ հորիզոնականը զբաղեցրածի հետ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները՝ միմյանց դեմ:
Երեկ տեղի ունեցած երկրորդ դասական պարտիայում Արոնյանը հաշտություն է կնքել Դին Լիժենի հետ:Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ոչ-ոքի է գրանցվել նաև Կարլսեն — Վաշիե-Լագրավ պարտիայում: Այսօր տեղի կունենան արագ և կայծակնային պարտիաները: