Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան և «Յուվենտուսը» դադարեցրել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել նոր պայմանագրի կետերը:
Այս իրավիճակին հետևում է լոնդոնի «Չելսին», որն ակտիվորեն հետաքրքրված է Դիբալայով:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս: