Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում: Մրցակիցներն են Սերբիայի, Դանիայի և Լատվիայի հավաքականները։ Հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ը՝ Սերբիայում։