Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը նոր մարզիչ ունի:
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստը սոցցանցերում հայտնել է, որ աշխատելու է շվեդ մասնագետ Ֆրեդրիկ Ռոզենբերգի հետ: Խաչանովը աշխատելու է նաև Վեդրան Մարտիչի հետ:
59-ամյա Ռոզենբերգը նախկինում մարզել է նաև Յոնաս Բյորկմանին, Ռոբին Սոդերլինգին, Յուրգեն Մելցերին և Կայլ Էդմունդին: