Քառակի օլիմպիական չեմպիոն բրիտանացի մարզիկ Մո Ֆարահը հայտարարեց, որ կմասնակցի օլիմպիական խաղերին 2020 թվականին` 10 կմ մրցավազքում:
2017-ի աթլետիկայի Աշխարհի առաջնությունից հետո Ֆարահը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել միայն մարաթոնյան և կիսամարաթոնյան հեռավորությունների վրա:
«Ես կվերադառնամ հաջորդ տարի: Ես ելույթ եմ ունենալու Օլիմպիական խաղերում: Ես անհամբեր սպասում եմ այդ պահին: Ցանկանում եմ մասնակցել մրցավազքին` 10,000 մ հեռավորության վրա: Ես չեմ կորցրել արագությունը, ես կշարունակեմ մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ունակ», — ասել է Ֆարահը: