Երկուշաբթի օրը կայացավ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Կալյարի» – «Սամպդորիա» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 4: 3 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
«Սամպդորիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Ֆաբիո Կվալյարելան: Այժմ 36-ամյա խաղացողը Ա Սերիայում ունի 156 գոլ իր հաշվին: Դա թույլ տվեց նրան բարձրանալ լիգայի ռմբարկուների 19-րդ հորիզոնականը`շրջանցելով Ջիջի Ռիվային, Ֆիլիպո Ինձագին և Ռոբերտո Մանչինին:
Կվալյարելայի հաջորդ նպատակը Լուկա Տոնիի դիրքն է (158): Ա Սերիայի լավագույն ռմբարկուն Սիլվիո Պիոլան է ՝ 274 գոլ: Դասակարգման աղյուսակում 2-րդ տեղը գրավում է Ֆրանչեսկո Տոտտին (250), երրորդ տեղում է Գունար Նորդալը (225):