ՀՊԼ 8-րդ տուրում կայացավ «Արարատ-Արմենիա»- «Շիրակ» հանդիպումը։
Հայաստանի գործող չեմպիոնը, որն առաջին կեսից հետո արդեն 4-0 հաշվով հաղթում էր մրցակցին, երկրորդ կեսում ևս 3 գնդակ ուղարկեց գյումրեցիների դարպասը։
Արդեն 7-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով Գևորգ Կասպարովի դարպասը գրավեց Յուսուֆ Օտուբանջոն, 15-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Հումանեսը։ Մյուս երկու գոլերն այս խաղակեսում խփեցին Լիման 21-րդ րոպեին և Լուիսը` 37-րդ րոպեին։
Երկրորդ կեսի մեկնարկից 3 րոպե անց նորից աչքի ընկավ Լիման, դրանից 7 րոպե անց՝ նորից Օտուբանջոն։ Իսկ խաղի վերջնահաշիվը 81-րդ րոպեին ձևակերպես Լուիսը։
Հիշեցնենք, որ տուրի մյուս՝ «Նոա»-«Լոռի» հանդիպումը հետաձգվել է, քանի որ տանտերերի կազմում կորոնավիրուսի 7 դեպք է հաստատվել։