«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է բաց թողնել հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումը «Միլանի» հետ: Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ Չիլիի հավաքականի կազմում 2 հանդիպում անցկացնելուց հետո Սանչեսի մոտ մկանային խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառտով հանդիպմանը չի մասնակցի «Միլան» հարձակվող Անտե Ռեբիչը:
























































