Շվեյցարիայում լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի պատվին մետաղադրամ է թողարկվել:
Հատկանշական է, որ Ֆեդերերը առաջին մարդն է աշխարհում, ում անունով կենդանության օրոք Շվեյցրիայում դրամ է հատվում:
Շվեյցարական 20 ֆրանկ արժողությամբ մետաղադրամը կթողարկվի 2020 թվականի հունվարի 23-ից: Հասանելի կլինի 55 հազար հատ մետաղադրամ:
Ֆեդերերը տեսանյութ է հրապարակել` շնորհակալություն հայտնելով իր երկրին:
Thank you Switzerland🇨🇭and Swissmint for this incredible honour and privilege. 🙏#DankeSchweiz#MerciLaSuisse#GrazieSvizzera#GraziaSvizra pic.twitter.com/gNs6qYjOh6
— Roger Federer (@rogerfederer) December 2, 2019