Հոկտեմբերի 11-ին՝ Լեհաստանի Տիխի քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան – Վրաստան հանդիպումը։
Իվան Բեբեկը կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Գորան Պատակին և Բոյան Զոբենիցան։ Խաղի չորրորդ մրցավարն է Իգոր Պայաչը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Բոլոր մրցավարները Խորվաթիայից են: