ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտն» ու «Փյունիկը» մրցեցին «Նաիրի» մարզադաշտում:
Խաղն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 23-րդ րոպեին հեռահար հարվածով շքեղ գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը՝ խոցելով նախկին թիմակցի դարպասը: «Ալաշկերտի» պատասխանը չուշացավ: 10 րոպե անց գործող գավաթակիրը վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Գալվաոն՝ 1:1:
Երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին Նիկիտա Բարանովը հեռացվեց խաղադաշտից՝ զգուշացվելով երկրորդ անգամ: «Փյունիկը» վտանգավոր էր գրոհում երկրորդ խաղակեսում, սակայն մրցակցի դարպասը գրավել՝ չհաջողվեց:
Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 27-ի ու նահանջեց երրորդ հորիզոնական, իսկ «Փյունիկը» 20 միավորով կմնա 7-րդ հորիզոնականում: