«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մեկնաբանել է իր չկայացած տրանսֆերը «Բարսելոնա»:
«Կյանքը շարունակվում է: Ամեն ինչ շատ մոտ էր: Չեմ ուզում խորանալ մանրամասնությունների մեջ: Կան օրենքներ, որոնք խանգարեցին տրանսֆերին: Բայց ես կարծում եմ, որ տեղի ունեցած ամեն ինչին կա պատճառ:
Հիմա ես կենտրոնացած եմ «Լիոնի» վրա ու ուզում եմ կարևոր դեր ունենալ այստեղ: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Եթե ես շարունակեմ իմ գործը լավ անել, ապա «Բարսան» կարող է պահպանել հետաքրքրությունը: Հիմա ես պետք է ուշադրությունս կենտրոնացնեմ թիմի վրա»,-Դեպայի խոսքն է մեջբերում Voetbal International-ը:
Հիշեցնենք, որ Դեպայի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: