Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային գրոսմայստերական շրջանաձև մրցաշարը:
Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքկանի անդամ Հրանտ Մելքումյանը հաղթեց Պալակ Մլադենին ու միավորների քանակը հասցրեց 7-ի:
Հաղթողի կոչումը 7.5 միավորով նկաճեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Մելքումյանը Մարինի ու Էտիենի հետ կիսեց 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցչ արդյունքներով զբաղեցնելով 4-րդ տեղը:
Հայ գրոսմայստերը մրցաշարում տարավ 3 հաղթանակ, խաղաց 7 ոչ-ոքի ու կրեց մեկ պարտություն: