Շախմատի Հայաստանի հավաքականի անդամը հաղթեց Սթևիկ Հրվոյեին:
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային գրոսմայստերական շրջանաձև մրցաշարի 10 -րդ տուրում իր երկրորդ հաղթանակը տոնեց Հրանտ Մելքումյանը:
10 տուրից հետո Մելքումյանն ունի 6 միավոր ու առաջատար Իվանչուկին զիջում է մեկ միավորով:
Վաղը կայանալիք 11-րդ տուրում Մելքումյանի մրցակիցը կլինի Պալակ Մլադենը: