«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլային երաշտի մասին: Պորտուգալացին 4 խաղ անընդմեջ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ.
«Այն ֆուտբոլիստները, ովքեր սովոր են գոլ խփել, միշտ ձգտում են դրան: Նրանք սովոր են մշտապես ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, այդ իսկ պատճառով վշտանում են, երբ չեն կարողանում մի քանի խաղ շարունակ աչքի ընկնել: Ռոնալդուն այդ առումով չի տարբերվում մյուս մեծագույն խաղացողներից: Կարծում եմ՝ սա նորմալ իրավիճակ է, քանի որ դա նրան մոտիվացիա է տալիս:
Ակնհայտ է, որ Ռոնալդուն այնպիսի խաղացող չէ, ինչպես մյուսները: Անմիտ է ենթադրելը, թե բոլոր ֆուտբոլիստները հավասար են: Եթե որևէ մեկը չի ընդունում այս իրավիճակը, դա նրա խնդիրն է, և ոչ թե՝ թիմի: Հավանաբար, նրան հիմա պակասում է սրությունը, բայց պետք էր դա ակնկալել»,- Սարիի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: