Անգլիական Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմութին»: Հանդիպումը կայացել է Լոնդոնում և ավարտվել տանտերերի՝ 3:2 հաշվով հաղթանակ տարել:
«Տոտենհեմի» կազմում հաշիվը բացել է Դելե Ալին՝ աչքի ընկնելով 21-րդ րոպեին: Երկրորդ կեսի մեկնարկում Ալին դուբլ է ձևակերպել: 69-րդ րոպեին հյուրերի դարպասը երրորդ գնդակն է ուղարկել կիսապաշտպան Մուսա Սիսոկոն:
Երկրորդ կեսի միջնամասում աչքի է ընկել «Բորնմութի» կիսապաշտպան Հարի Ուիլսոնը, որը վերջնամասում նաև դուբլ է ձևակերպել:
«Տոտենհեմն» այս հաղթանակից հետո 20 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Բորնմութը» 16 միավորով 12-րդ տեղում է:
Տուրի մյուս խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Վեսթ Հեմին» ու նվազագույն հաշվով պարտություն կրել:
Հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակել է Կրեսվելը՝ 48-րդ րոպեին:
«Չելսին» 26 միավոր ունի իր ակտիվում ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վեսթ Հեմը» 13 միավորով 16-րդ տեղում է: